Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Փրկենք գեղեցիկը
Անկեղծ ասած, բոլորովին չեմ նախանձում այսօրվա մանուկներին։ Ես այնքան գեղեցիկ հուշեր ունեմ իմ մանկությունից, որոնք, երևի թե, մինչև կյանքիս վերջն էլ ինձ կջերմացնեն։ Այդպես է… Մանկությունը կյանքի ամենամաքուր հատվածն է, մի լուսավոր աշխարհ, կամ… պե՛տք է լինի այդպիսին …Դա նաև այն հիմնաքարն է, որի վրա մեր կյանքն է իր սյուները բարձրացնում. շեղ եղավ հիմքը` նույնն էլ կլինի նրա վրա բարձրացողը…
Բայց այսօրվա մանուկն այդ մաքուր աշխարհի միայն փշուրներն ունի։ Մենք` քիչ էր մեր եղածը, նրանցն էլ ենք ավերում։ Ու մեր կոշտ ու գռեհիկ նորամուծություններով ներխուժում այդ եթերային տարածքը։ Այսօրվա փոքրիկի աշխարհը խճողված է տեխնիկայի նվաճումներով` համակարգիչ, բջջային հեռախոս, բռնություններով ու սարսափով լցված հեռուստաեթեր…
Առաջին պահ թվում է, թե ինչ վատ բան կա այդ ավելի շողշողուն, ավելի հեշտ մատուցվողից… Բայց այդպես, բնությամբ, երկնքով, աստղերով զարդարուն իրականությունը փոխարինվում է նախ` ֆիզիկական, ապա հոգևոր առողջությունը խաթարող պաղ էկրանների մշտակա ներկայությամբ… Դա նույնն է, թե ծառը կտրվի իր արմատներից…
Բացի դա, երեխան թողնվում է իր կամքին, նա ազատ է ընտրելու իր կամեցածը այդ տեխնոլոգիայի աշխարհում։ Իսկ ի՞նչ է ընտրելու դեռ կյանք չճանաչող, աշխարհի չարն ու բարին չհասկացող երեխան.. Պարզ է, որ ոչ խորիմաստն ու կարևորը։
Ու դա դեռ քիչ է, նաև մուլտֆիլմերն են լի նյարդային լարումով, խելագար ռիթմով, տգեղ, գռեհիկ հերոսներով։
Իմ ժամանակ «Գտնված երազն» էր` փոքրիկ աղջկա էկրանով մեկ որպես լույս սփռված աչուկներով, «Ջրահարսը»` մեծ սիրո փառաբանության այդ հրաշքը, «Պինգվին Վինը», «Ալ ծաղիկը», «Ձյունե թագուհին»,.. Իմը գեղեցիկն էր, հոգևորը, որով ջրվում էր հոգիս։ Անգամ չար հերոսները` Բաբա Յագան ու հրեշներն էին տանելի չափով տգեղ` այնքան, որքան պետք է։
Այսօր` Շռեկ` սրտխառնոց առաջացնող իր անհեթեթ տեսքով, Մաշա` չռված աչքերով, ում ցանկացած նյարդաբան շատ լուրջ հիվանդության ախտորոշում կաներ և այլն, և այլն..
Բայց նրանց այնքան խցկեցին մանկան պայծառ աչքերի մեջ, որ սովորության ուժով սիրելի դարձրեցին, արդյունքում ստանալով խեղաթյուրված ճաշակ, խեղաթյուրված աշխարհ և հոգեկերտվածք…
Չէ որ վաղուց հայտնի է, որ այն, ինչով հիանում են, կամ թեկուզ անվերջ ունենում տեսադաշտում` իր կնիքն է դնում մարդու և՛ հոգու, և՛ արտաքինի վրա…Դա փոխադարձ ներգործության կանոնն է։ Միայն թե այս դեպքում այն գործում է միակողմանիորեն… Արևելյան փիլիսոփայության դարավոր փորձը դա է փաստում,։ Իսկ հնում, արիստոկրատ ընտանիքներում, հղի կանանց շրջապատում էին գեղեցիկ իրերով, պատերին կախում էին գեղեցիկ դիմանկարներ, որ երեխան գեղեցիկ ծնվի…
Այս ամբողջ խառնիճաղանջ մանկական հերոսների հերոսը «Բարբի» տիկնիկն է, որին ամեն ինչ կարելի է ասել, տիկնիկից բացի։ Այդ հասուն, ասես մի քանի կյանք փորձառություն ունեցող և աչքերում աշխարհի բոլոր խարդավանքների կնիքը կրող «խաղալիքը», որով խաթարեցին ու խաթարում են երեխաների մատղաշ հոգիները, դեռ իր հաղթական երթն է անում ողջ մոլորակի մանուկների ներաշխարհում։ Բնական է, որ երեխան` մանկություն վայելելու տեղ, ձգտում է նմանվել իր Բարբիին` շպարված, հասուն մարմնաձևերով կնոջը։ Եվ դեռ ավելին, նրանից ավելի մեծի դերի մեջ է մտնում, քանի որ դա իր «երեխան» է։ Ամերիկան լի է այդպիսի իրական մանկություն չճաշակած, շուտ հասունացած, փորձառու օրիորդ կամ անգամ տիկին մանուկներով…
Դրա համար է գուցե Արևմուտքը շնչահեղձվում ունայնության խեղդող ճիրաններում և ինքնասպանների քանակը օր-օրի աճում է…
Եվ ահա, մենք որոշել ենք ետ չմնալ նրանցից…
Եվ տգեղության այս շքերթում Բարբիով, Մաշայով, Շռեկով իրենց հոգիները սնող մեր մանուկների աշխարհը դառնում է չոր, սթափ, հաշվարկի, փողի ու նյութապաշտության աշխարհ` մեծահասակների աշխարհը, որից ինքներս ազատվել ենք երազում։
Կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն։
Ասել է, թե` մեծինը` մեծին, մանուկինը` մանուկին։
Այս երեխաները` երբեմն թվացյալ այնքան ապահովված, շողշողուն իրերի ու խաղալիքների պակաս չունեցող, վաղվա իրենց կյանքում հոգին զորացնող հուշ չեն ունենալու ու տառապելու են Գեղեցիկի քաղցից…
Եթե երեխայի մոտ ինչ-որ բան սխալ է, ուրեմն մեծահասակներն են մեղավոր, նրանք են թերացել…
Մենք ենք մատուցում փոքրիկին այդ ամենը, այդ ողջ գարշելին. թութակի պես կրկնելով, թե պահանջարկը դա է։ Բայց չէ որ սկզբում այդպես չէր։ Ո՞վ մեզ պարտադրեց այս ամենը, դարձրեց հոգու պահանջ, միաժամանակ ՀՈԳՈՒ ՍՈՎ սփռելով… Դա թողնենք և նախ մտածենք այն մասին, որ մեր թողտվությամբ էր ողջը…
Եվ որ` բավ է. այսուհետև գոնե փորձենք լույսով ու մաքրությամբ լցնել մեր մանուկների ի վերուստ լուսեղեն հոգիները։ Գեղեցիկի, նրբագեղության հանդեպ սեր սերմանենք, որ նրանց երազներն էլ լույսից հինված իջնեն սնարներին…
Եվ, ի վերջո, չէ որ. «Գեղեցիկն է, որ փրկելու է աշխարհը»….
02.02.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ